Վերականգնվելու է Թուրքմենստանի հայկական եկեղեցին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 5, 2012 18:50

   Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, որը անցած շաբաթ պետական այցով Երևանում էր գտնվում, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Թուրքմենստանի արևմտյան շրջանում գտնվող Թյուրքմենբաշ Կրասնովոդսկ քաղաքում գտնվող պատմական հայկական եկեղեցին, որը Խորհրդային Միության փլուզումից հետո անտեսված վիճակում է գտնվում, վերականգնվելու է:

Ինչպես հաղորդում է «Ակոս»-ը, վկայակոչելով « Dünya Bülteni»-ից Մուրադ Հայաթի տարածած լուրը, նախագահ Բերդիմուհամեդովը ընդգծելով, որ կարևորում է կրոնը մարդու կյանքում, նշել է, որ հայկական եկեղեցու վարանորոգման և նոր տեսքի ապահովման վերաբերյալ արդեն կարգադրություն է տվել:

Նշենք, որ հայկական համայնքը Թուրքմենստանում ձևավորվել է 19-րդ դարի կեսերին: Այսօր մայրաքաղաք Աշխաբաթում հայերի թիվը 15 հազարից ավելին է:

Դիտվել է 846 անգամ:
Print Friendly

Leave a Reply