«Սասնա ծռեր» էպոսն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | դեկտեմբերի 5, 2012 18:26
Դեկտեմբերի 5-ին Փարիզում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության միջկառավարական կոմիտեի յոթերորդ նիստի շրջանակներում քննարկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության 2012թ. Ներկայացուցչական ցանկում գրանցման համար Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսեւորումները» հայտը:
ՀՀ արտաքին գործերի եւ ՀՀ մշակույթի նախարարությունների միասնական եւ համակարգված ջանքերի շնորհիվ հայտը միաձայն ընդունվեց եւ ներառվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության 2012 թ. Ներկայացուցչական ցանկում:
Դիտվել է 1272 անգամ:





Facebook
Tweet This