Գիտնականները ստեղծել են կատարյալ տոնածառ ունենալու բանաձև

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 5, 2012 18:02

Շեֆիլդի համալսարանի հետազոտողները ստեղծել են մաթեմատիկական բանաձև, որը կօգնի տոնածառը զարդարել կատարյալ ձևով: Ըստ հետազոտողների` 180սմ բարձրություն ունեցող ծառը զարդարելու համար անհրաժեշտ է 37 խաղալիք, 919 սմ զարդաշղթա և 565 սմ երկարություն ունեցող լույսեր: Եվ որպեսզի տոնածառը կատարյալ տեսք ունենա անհրաժեշտ է գագաթին դնել 18 սմ երկարություն ունեցող խաղալիք հրեշտակ:

Այս բանաձևը օգտագոծվելու է Debenhams ֆիրմայի կոմից High Street-ի իր խանութի պատուհանը տոնական ցուցադրության համար զարդարելու նպատակով:

Ամանորը մոտենում է, և գնացուցակների հիմնական առարկանները դառնալու են  լույսերը, տարբեր զարդարանքի պարագաները, ինչպես նաև ամենակարևորը՝ տոնածառը: Սակայն, ինչևիցե, ճիշտ զարդարանքի պարագաներ ընտրելու համար որոշակի հմտություն է անհրաժեշտ:

 

Դիտվել է 1035 անգամ:
Print Friendly

Leave a Reply