Հայաստանի բնության պետական թանգարանը 60 տարեկան է

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | December 5, 2012 17:59

6 օր շարունակ տեղի կունենա թանգարանի 60 ամյակին նվիրված բնապահպանական միջոցառումներ: Միջոցառումների շարքը մեկնարկվել է դեկտեմբերի 4-ից:
ՙԹանգարանի գործունեության հիմնական նպատակը բնակչության բնապահպանական դաստիարակությանը, բնապահպանական կրթությանը նպաստելն է, ինչպես նաև բնապահպանական քարոզչություն իրականացնելը: Քաջ գիտակցում ենք, որ բնապահպանությունը առաջին հերթին որոշակի մտածելակերպ ու ապրելակերպ է, ինչը անհրաժեշտ է ամրապնդել դեռ մանկուց` երեխաների մոտ բնության վերաբերյալ գիտելիքների խորացմամբ՚-այսօր միջոցառման ժամանակ ասաց թան•արանի փոխտնօրեն` Ռուզաննա Զոբաբուրյանը: Ամեն տարի Հայաստանի բնության պետական թանգարանը ՙԿրթություն՚ շաբաթաթերթի հետ համատեղ կազմակերպում է ՙՃանաչիր, որ սիրես՚ մրցույթ-վիկտորինաներ դպրոցականների շրջանում: Հերթական մրցույթ-վիկտորինան նվիրված է Հայաստանի տարածքում հանդիպող սողուններին` հաշվի առնելով նրանց հսկայական և անփոխարինելի դերը (էկոհամակար•ում) բնական համակեցությունների կայունության ապահովման հարցում և ի հակադրություն բնակչության մեծ մասի թյուր կարծիքն ու սխալ վերաբերմունքը վերջիններիս նկատմամբ:
Այս վիկտորինայի շրջանակում ստացվել են շուրջ 50 նամակներ Հայաստանի տարբեր մարզերից, որոնցից ընտրվեցին 10 լավագույները:
II փուլը տեղի ունեցավ թանգարանում 10 լավագույներից հաղթեցին 3-ը: Նրանք էին` Անի Թարվերդյանը ով գրավեց առաջին տեղը: Պալյան Մարինեն և Հայկ Գրիգորյանը: Բոլորն էլ պար•ևատրվեցին մրցանակներով:

ՍՅՈՒԶԱՆՆԱ Ղուկասյան

Դիտվել է 1378 անգամ:
Print Friendly

Leave a Reply