Դեսպան Չարչօղլյանն իր հավատարմագրերը հանձնեց Օմանի Սուլթանության սուլթանին

Պաշտոնական, Օրվա լուր | | December 5, 2012 17:53

Դեկտեմբերի 4-ին «Ալ-Շումուխ» Սուլթանական պալատում Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը (նստավայրը` Էլ-Քուվեյթ) իր հավատարմագրերը հանձնեց Օմանի Սուլթանության Սուլթան Կաբուս Բեն Սայիդ Ալ-Սայիդին: Դեսպան Չարչօղլյանն Օմանի Սուլթանին, ժողովրդին եւ կառավարությանը փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները:
Արարողությանը հաջորդած կարճատեւ զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստան-Օման համագործակցության հետագա ընդլայնման հեռանկարներին: Այս կապակցությամբ Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպանը վերահաստատեց երկու երկրների միջեւ բազմակողմ հարաբերությունների հաստատման եւ խորացման Հայաստանի պատրաստակամությունը:
Հանդիպման ավարտին Սուլթան Կաբուս Բեն Սայիդ Ալ-Սայիդը իր լավագույն ցանկությունները փոխանցեց Հայաստանի նախագահին եւ հաջողություններ մաղթեց նորանշանակ դեսպանին իր դիվանագիտական առաքելության մեջ:

Դիտվել է 731 անգամ:
Print Friendly

Leave a Reply