ՀՀԿ-ական պատգամավորները հետաքրքրվեցին փոքր ու միջին բիզնեսի զարգացումներով

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 5, 2012 17:53

Այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը հետարքրքվեց, թե ինչ է արվում ՓՄՁ-ների ոլորտի բարելավման և վարչական բեռի թեթևացման ուղղությամբ:

Պատգամավորի խոսքով` իր այս հարցին կառավարությունը պատասխանել է, որ ՓՄՁ զարգացման հիմնական քաղաքականությունը հիմնականում ընդգրկում է երկու ուղղություն. դրանք են՝ ՓՄՁ սուբյեկտնների գործունեության համար բարենպաստ գործարար միջավայրի ձևավորում և կարողութոյւնների հզորացման և զարգացման համար ուղղակի պետական աջակցության տրամադրում: Նա խնդրեց պարզաբանում ներկայացնել այս պատասխանի վերաբերյալ, մասնավորապես` պետական աջակցություն ցուցաբերվում է ինչպիսի՞ քանակությամբ և ո՞ւմ:

Հովհաննիսյանին պատասխանեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը՝ նշելով, որ կառավարությունն իր նախաձեռնություններն սկսել է իրականացրել է ճգնաժամային ժամանակահատվածում և պատրաստվում է իրականացրել ետճգնաժամային ժամանակաշրջանում:  «Ինչ վերաբերում է անմիջական աջակցության ծավալներին, ապա մեր տվյալներով  վերջին մի քանի տարիների ընթացքում ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 97.5 մլրդ դրամ: Մենք էական գերաճ ունենք այս հատվածի հաար, ես կասեի նույնիսկ աննախադեպ»,-ասաց նախարարը:

ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր` Կարինե Աճեմյանն էլ հետաքրքվեց նույն ոլորտով՝ հարցնելով, թե ինչ ծավալներով ֆինանսական հատկացումներ է տրամադրվում ոլորտին, որին ի պատասխան Տիգրան Դավթյանն ասաց. «Վերջին շրջանում բավականին բարձր նշաձող է սահմանվում յուրաքանչյուր տարի այս ոլորտի զարգացման համար, որն իր մեջ ներառում է ոչ միայն ֆինանսավորման ծավալներն ու ռեսուրսները, այլ նաև մեր վերջնական արդյունքը, թե ինչ կունենանք մենք այդ հատկացումների արդյունքում»:

Վահե Մակարյան

Դիտվել է 913 անգամ:
Print Friendly

Leave a Reply