Թուրքիան որոշել է պատասխան տալ Կոպենհագենում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 5, 2012 16:50

    Դանիայի մայրաքաղաք Կոնպենհագենի համալսարանի թագավորական գրադարանում նոյեմբերի 6-ին բացված և մինչև օրս ընթացող Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեցին Թուրքիայի դեսպանությունը թուրքական թեզը պաշտպանող պաստասխան է ուզում տալ: Դանիայում Հայաստանի դեսպանության հովանու ներքո կազմակերպված ցուցահանդեսը, որի նախապատրաստման աշխատանքններին մասնակցել են Հայաստանի որոշ թանգարանանների աշխատակիցներ, ինչպես նաև դանիացի պատմաբաններ, արժանացել է թուրքական կողմի խիստ արձագանքին:

Ինչպես հաղորդում է «Ակոս»-ը`Կոպենհագենում Թուրքիայի դեսպան Բերքի Դիբեքը հանդիպել է համալսարանի ղեկավարության հետ, հայտնել իր դժգոհությունը ցուցահանդեսի կազմակերպման առիթով և նշել, որ իրենք ցանկանում են պատասխան ցուցահանդեսով հանդես գալ:

Չնայած, որ ցուցահանդեսը բացվել է դեռևս նոյեմբերի 6-ին, այնուհանդերձ թուրքականան կողմը միայն հիմա է որոշել արձագանքել դրան: Անկախ այն բանից, թե Կոպենհագենում կբացվի Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական տեսակետը պաշտպանող ցուցահանդես, թե ոչ, հայկական կողմի ցուցահանդեսը շարունակվելու է մինչև դեկտեմբերի 15-ը:

Դիտվել է 837 անգամ:
Print Friendly

Leave a Reply