Ադրբեջանում Նոր Տարվա նվերների հետ կապված ստուգումներ են սկսվելու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 5, 2012 16:33

Ադրբեջանի Առողջապահության նախարարության Հանրապետության սանիտարական և էպիդեմիական կենտրոնը դեկտեմբերի 20-ից առևտրի կենտրոններում երեխաների համար վաճառվող Նոր Տարվա նվերների հետ կապված ստուգումներ է իրականացնելու:

Համաձայն «Trend» գործակալության` այդ մասին հայտնել է կենտրոնի Սննդի սանիտարական բաժնի ղեկավար Իմրան Աբդուլլաևը:

Ըստ նրա` նոր ժամանակներս դրա հետ կապված ՀԱԷԿ-ի համապատասխան բաժանմունքներին հանձնարարություններ կտրվեն: Ուսումնասիրությունները ստուգելու են Նոր Տարվա նվերների հետ միասին նաև սննդի ապահովությունը:

Դիտվել է 726 անգամ:
Print Friendly

Leave a Reply