Բրայզայի գովքը`ուղղված ադրբեջանական անվտանգությանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 5, 2012 16:26

«Wall Street Journall»-ում լույս է տեսել 2011-2012թթ. Ադրբեջանում ԱՄՆ լիազոր դեսպան Մեթյու Բրայզայի` «Իմ փորձը` թույլ դեսպանական անվտանգության հետ կապված» հոդվածը, որը վերաբերում է Բաքվում դեսպանական ծառայության անվտանգությանը:

Ինչպես նշում է «ԱՊԱ»  գործակալությունը` Մ. Բրայզան իր հոդվածում նախ և առաջ հիշեցնում է, որ Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիս Ստիվենսը սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում լույս տեսած հակաիսլամական բնույթի ֆիլմը քննադատող ցուցարարների կողմից սպանվել է:

Այնուհետև Բրայզան դեսպանական պաշտպանության կազմակերպման վերաբերյալ տեղեկություն է տվել: Ըստ նրա` Ադրբեջանի անվտանգության մարմինները, դեսպանության աշխատակիցների և ԱՄՆ-ի հետ համագործակցելով, վերացնում են յուրաքանչյուր սպառնալիք:

Դիտվել է 633 անգամ:
Print Friendly

Leave a Reply