Աբդուլլահ Գյուլը էլ չի խոսի Օբամայի հետ հայկական թեմայով

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 19, 2010 13:31

Աբդուլլահ Գյուլ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը լրագրողների հետ զրույցի ընթացքում ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաև հայկական թեմային: Լրագրողների հարցին, թե արդյոք Գյուլը հայկական հարցի համար նորից խոսելո՞ւ է ԱՄՆ նախագահ Օբամայի հետ, Թուրքիայի նախագահը հիշեցրել է նախորդ հեռախոսազրույցը: «Մի անգամ խոսեցինք: Այլևս այդ հարցով չեմ խոսի: Շատ հանգամանորեն ենք խոսել, ներկայացրել մեր կարծիքներն ու բարի նպատակները: Այս հարցում ինչ որ պիտի ասեինք, ասել ենք, մեր անելիքն արել ենք: Այսուհետև մնացածը նրանց անելիքն է»,-ասել է Աբդուլլահ Գյուլը:

Լրագրողների խնդրանքով Գյուլը նաև մեկնաբանել է վարչապետ Էրդողանի՝ Թուրքիայում անօրինական բնակվող հայերին վտարելու մասին արված հայտարարությունը: «Վարչապետն ընդամենը ցանկացել է ներկայացնել այդ հարցում Թուրքիայի դրական մոտեցումը: Իրական թիվը 100 հազար չէ: Շատ ավելի քիչ է: Վարչապետը՝ ցանկանալով բացատրել, որ Թուրքիայում նման ձևով աշխատող մարդկանց նկատմամբ չկա ատելություն, բերել է այդ օրինակը: Թուրքիայում քինախնդրորեն ու թշնամաբար չեն վերաբերվում նրանց: Մարդասիրական հարցերն անհրաժեշտ է քաղաքական թեմաներից տարանջատել »,- ասել է Թուրքիայի նախագահը:

Դիտվել է 1691 անգամ:
Print Friendly

Leave a Reply