Ադրբեջանում ամուսնու հետ վիճելուց հետո կինն ինքնասպանություն է գործել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 5, 2012 16:13

Ադրբեջանի Գուբա շրջանում այս գիշեր ինքնասպանություն է տեղի ունեցել: Ինչպես տեղեկացնում է «525» թերթը, Գուբա շրջանի դատախազ Նազիմ Հեջիևը տեղեկացրել է, որ Թյուլեր գյուղի բնակիչ, 1986թ. ծնված Դուրիյե Մութելլիմովան քիմիական նյութ  է խմել:

Աղջիկը, ով ծանր թունավորման դիագնոզով հիվանդանոց էր տեղափոխվել, ժամը 05:00 մահացել է: Ուսումնասիրությունների ժամանակ հայտնի է դարձել, որ Դ. Մյութելլիմովան կռվել էր իր ամուսնու` Շեհլար Մյութելլիմովի հետ: Այդ պատճառով երիտասարդ աղջիկը ինքնասպանության որոշում է ընդունել:

Դիտվել է 612 անգամ:
Print Friendly

Leave a Reply