Իջևանում հինգ մարդ թունավորել են պահածոյացված սննդից

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 5, 2012 15:57

Դեկտեմբերի 5-ին, ժամը 03.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ սննդային թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Գանձաքար գյուղի հինգ բնակիչներ, ովքեր, ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չեն եղել բացատրություն տալու:
Պարզվել է, որ նոյեմբերի 29-ին նրանք տանը պահածոյացված սնունդ են օգտագործել, ինչի հետևանքով թունավորվել են,
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 641 անգամ:
Print Friendly

Leave a Reply