Եկեղեցուն դեմ չլինելով, դեմ են շենքը քանդելուն

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 19, 2010 10:47

Հանրային  փոքր խորհրդի մարտի 18-ի նիստում քննարկվեց Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի հարցը:

ՀԽ մամուլի ծառայությունից «Անկախին» ասացին, որ ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը` լսելով մշակույթի և քաղաքաշինության ենթահանձնաժողովների զեկույցները, եզրակացրել է, որ «դեմ չլինելով եկեղեցուն, բոլորն էլ միանշանակ դեմ են շենքը քանդելուն»:

Հանրային Խորհրդի լիագումար նիստի օրակարգի նախագծում կընդգրկվի Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի խնդիրը` չորս ենթահանձնաժողովների համատեղ զեկույցով. մշակույթի և քաղաքաշինության ենթահանձնաժողովներն արդեն քննարկել են հարցը, ձևավորել իրենց առաջարկները: Զեկույցին` իրենց քննարկումների արդյունքում ձևավորած առաջարկներով, կմիանան նաև կրոնի տարածքային կառավարման ենթահանձնաժողովները:

Դիտվել է 1611 անգամ:
Print Friendly

Leave a Reply