Էդդի Մերֆին գլխավորել է ամենաշատ վճարվող աստղերի ցուցակը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 5, 2012 15:56

Էդդի Մերֆին առաջինն է: Ցավոք, ոչ լավ իմաստով: Ֆորբես ամսագրը հրապարակել է Հոլիվուդի ամենշատ վճարվող աստղերի ցուցակը: Էդդի Մերֆին «Պատկերացրու, որ»  (Imagine That), «Հազար բառ» (A Thousand Words), «Դիմավորեք Դեյվին» (Meet Dave) և  «Ինչպես կողոպտել երկնաքերը» (Tower Heist) ֆիլմերում իր դերակատարման համար ստացած շահույթով առաջին հորիզոնականում է:

Ամսագիրը ընտրությունը կատարել է համեմատելով աստղի ստացած շահույթը տվյալ ֆիլմի տոմսերի վաճառքից ստացված շահույթի հետ:

Մերֆիի ստացած յուրաքանչյուր դոլարի դիմաց ֆիլմը ստացել է 2.30 դոլար շահյութ:

Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Քեթրին Հեյգըլը, որի ստացած յուրաքանչյուր դոլարի դիմաց ֆիլմը ստացել է 3.40 դոլար շահույթ: Երրորդ հորիզոնականում Րիզ Ուիզերսփունն է յուրաքանչյուր դոլարի դիմաց՝ 3.90 դոլար շահույթով:

Ամենաշատ վճարվող աստղերի տասնյակը` ըստ ֆիլմին ապահոված եկամուտների ծավալի:

  1. Էդդի Մերֆի  2.30 դոլար
  2. Քեթրին Հեյգըլ 3.40 դոլար
  3. Րիզ Ուիզերսփուն 3.90 դոլար
  4. Սանդրա Բալլոք 5 դոլար
  5. Ջեք Բլեք 5.20 դոլար
  6. Նիկոլաս Քեյջ 6 դոլար
  7. Ադամ Սենդլեր 6.30 դոլար
  8. Դենզել Վաշինգտոն 6.30 դոլար
  9. Բենն Ստիլլեր 6.50 դոլար
  10. Սարա Ջեսիկա Պարկեր 7 դոլար:
Դիտվել է 1356 անգամ:
Print Friendly

Leave a Reply