Հրդեհից 79-ամյա կին է մահացել
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | December 5, 2012 15:45
Դեկտեմբերի 4-ին, ժամը 07.15-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Շիրակի փողոցի 1-ին շենքի թիվ 2 բնակարանում հրդեհ է բռնկվել:
Մեկնած օպերատիվ խումբը հիշյալ տանը հայտնաբերել է 1933 թ. ծնված Լենա Մատինյանի դիակը:
Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ հրդեհն առաջացել է վերմակը էլեկտրական սալիկի վրա ընկնելու հետևանքով:
Հրդեհաշիջմանը մասնակցել է մարտական 1 հաշվարկ:
Քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:






Facebook
Tweet This
Email This Post
