Արոնյանը հաղթեց Մաքշեյնին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 5, 2012 15:47

Լոնդոնում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի չորրորդ տուրում Լևոն Արոնյանը, հանդես գաով սև խաղաքարերով,  առավելության հասավ Լյուկ Մաքշեյնի նկատմամբ:  Մրցակիցները կատարեցին 76 քայլ: Այս ստուգատեսում Արոնյանն առաջին անգամ խաղասեղանից հեռացավ հաղթանակած: Մեր երկրի ներկայացուցիչը 4 միավորով  5-րդ տեղում է: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մագնուս Կառլսենը` 10 միավոր: Կրամնիկն ունի 8, Ադամսը` 7, Նակամուրան` 5 միավոր:

Դիտվել է 651 անգամ:
Print Friendly

Leave a Reply