Աշխարհի ամենաբարձրահասակ կինը մահացել է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 5, 2012 14:11


Չինացի կինը, ով հայտնի էր որպես աշխարհի ամենաբարձրահասակ կինը, մահացել է: Յաո Դեֆենը 2010թ. գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Այդ ժամանակ նրա հասակը հասնում էր 2,33 մետրի:
Մահվան մասին տեղեկացրել է քաղաքի պաշտոնյաներից մեկը, ով չի ցանկացել հայտնել անունը:
«Յաո Դեֆենը մահացել է անցյալ ամսվա կեսերին», – France-Presse գործակալությանը հայտնել է Դեֆենի բնակավայրի ղեկավարության խոսնակը:
Յաոն եղել է երբևէ հայտնի երեք ամենաբարձրահասակ կանանցից մեկը: Նա մահացավ 40 տարեկան հասակում: Նրա ահռելի բոյը պայմանավորված է հիպոֆիզային ուռուցքով: An Anhui թերթը հայտնում է, որ նա մահացել է նոյեմբերի 13-ին՝ 2,36 մետր բարձրությամբ, հավելելով, որ 15 տարեկանում նրա հասակը արդեն գերազանցում էր 2 մետրը:

Դիտվել է 3993 անգամ:
Print Friendly

Leave a Reply