Բենջամին Նատանյահուն այցելում է Բեռլին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 5, 2012 14:15

Իսրայելի վարչապետ Բենջամին Նատանյահուն այցելում է Բեռլին՝ ամենայն հավանականությամբ Արևմտյան ափում բնակավայրերի կառուցելու ծրագիրը քննարկելու համար:
Վարչապետը կարծես թե անտեսում է դիվանագիտական ճնշումները և հայտարարում, որ Իսրայելի և Պաղեստինի տասնամյակներ շարունակվող հակամարտության մեջ բնակավայրերի կառուցումը կենտրոնական խնդիրը չէ:
Իսրայելը կայացրեց 3,000 բնակավայրերի կառուցման որոշում, երբ անցյալ շաբաթ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան քվեարկեց բարձացնել Պաղեստինի կարգավիճակը:
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Դանիան, Շվեդիան, Ավստրալիան և Եգիպտոսը իսրայելացի դեսպաններին արտահայտել են իրենց բողոքը ծրագրի առնչությամբ:
Նոր բնակավայրերի կառուցումը, որը հայտնի է E1 անվամբ, գտնվում է կցված Երուսաղեմի արևելյան եզրում և հարակից Մաալեհ Ադումիմ բնակավայրի միջև:
Տեսաբանները կանխատեսում են, որ ծրագիրը կարող է կանխել Պաղեստինի պետության ստեղծումը :

Դիտվել է 1481 անգամ:
Print Friendly

Leave a Reply