Ո՞րն է աշխարհի լավագույն քաղաքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 5, 2012 14:03

Ըստ Mercer-ի կյանքի որակի ինդեքսի 2012-տվյալներով Վիեննան երկրագնդի ամենալավ վայրն է ապրելու համար՝ հայտնի իր հարյուրավոր թանգարաններով, 2000 այգիներով և իհարկե իր բոված սուրճով: Արդեն չորս տարի է, ինչ Վիեննան անընդմեջ ճանաչվում է աշխարհի լավագույն վայրը ապրելու համար:
Համաշխարհային մարդկային ռեսուրսների խորհրդատվության ընկերության կողմից անցկացվող այս ամենամյա հետազոտությունը ցույց է տալիս ոչ միայն Ավստրիայի այլև տվայլ տարածաշրջանում մարդու ապրելակերպի բարձր որակը: Ամենամյա զեկույցում հրապարակված 10 լավագույն քաղաքներից 8-ը գտնվում են Եվրոպայում: Ցյուրիխը ըստ զեկույցի համարվում է աշխարհի երկրորդ լավագույն քաղաքը ապրելու համար, իսկ Գերմանիայի այլ երեք քաղաքներ՝ Մյունխենը, Դյուսելդորֆը և Ֆրանկֆուրտը շարունակում են լավագույն քաղաքների շարքը:
Mercer-ի գլխավոր հետազոտող Սլագին Փարակաթիլը նշում է, որ եվրոպական քաղաքները շարունակում են կենսաձևի բարձր մակարդակ ունենալ, որը իհարկե կայունության բարձր մակարդակի, անըդհատ աճող կենսապայմանների և առաջադեմ քաղաքային ենթակառուցվածքների առկայության արդյունք է: Հետաքրքիր է, որ աշխարհի լավագույն քաղաքները գտնվում են Եվրոպայում՝ չնայած որոշ եվրոպական երկրների տնտեսական վատ վիճակին, քաղաքական լարվածությանը և անգործության բարձր մակարդակին:
Նոր Զելանդիայի և Կանադայի մետրոպոլիսները ավարտում են լավագույն քաղաքների տասնյակը:
Աշխարհի 10 լավագույն քաղաքները ըստ Mercer-ի 2012-ի ինդեքսի
1. Վիեննա, Ավստրիա
2. Ցյուրիխ, Գերմանիա
3. Օկլենդ, Նոր Զելանդիա
4. Մյունխեն, Գերմանիա
5. Վանկուվեր, Կանադա
6. Դյուսելդորֆ, Գերմանիա
7. Ֆրանկֆուրտ, Գերմանիա
8. Ժնև, Շվեյցարիա
9. Կոպենհագեն, Դանիա
10. Բերն, Շվեյցարիա
Mercer-ի հետազոտություններում հաշվի են առնվում տվյալ վայրի քաղաքական կայունությունը, ինչպես նաև հանցագործությունների մակարդակը: Տնտեսության տեսանկյունից հաշվի են առնվում բանկային ծառայությունները և տարադրամի փոխանակման օրենքները: Դիտարկվում է նաև քաղաքների աղտոտվածության մակարդակը և բժշկական ծառայությունների հասանելիությունը: Քաղաքի տրասպորտի, բնակրանային և հանգստի պայմանները ևս հաշվի են առնվում:
Աշխարհի և տարածաշրջանային մակարդակով ամենածացր արդյունքներ հավաքած քաղաքներն են.
64. Բելֆաստ, Հյուսիասային Իռլնադիա (արևմտյան Եվրոպա)
71. Դեթրոյթ, Միչիգան (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)
207.Դուշանբե, Տաջիկստան (Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան)
213. Թբիլիսի, Վրաստան (արևելյան Եվրոպա)
219. Պորտո-Պրենս, Հայիթի (հյուսիսային Ամերիկա)
Տարվա ամենավատ քաղաք է ճանաչվել Իրաքի Բաղդադ քաղաքը՝ 221-րդ հորիզոնական:
Մարգարիտա Մելիքյան

Դիտվել է 1227 անգամ:
Print Friendly

Leave a Reply