Փրկարարները 65-ամյա կնոջը գտել են բնակարանում, անօգնական վիճակում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 5, 2012 13:12

Դեկտեմբերի 4-ին, ժամը 10.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 4 շենքի 57-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: Ներսում հայտնաբերվել է անօգնական վիճակում գտնվող`  1947 թ. ծնված Անահիտ Սարգսյանը, ում շտապօգնության աշխատակիցները տեղա­փոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Դիտվել է 720 անգամ:
Print Friendly

Leave a Reply