Ֆրանսիայի առաջին տիկին աջակցում է միասեռական ամուսնությունները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 5, 2012 13:00

Ֆրանսիայի առաջին տիկին Վալերի Տրիերվեյլեր աջակցում է միասեռականների ամուսնության օրինականացումը, որի օրինագիծը այս օրերին թեժ քննարկումների թեմա է:

Տրիերվեյլեր հայտնում է, որ առաջինը կդառնա այդպիսի ամուսնությունների վկան և հավելում է, որ նա արդեն ընդունել է երկու միասեռական ամուսնությունների հրավերք : Հիշեցնենք, որ առաջին տիկինը ամուսնացած չէ Ֆրանսուա Հոլանդի հետ: Նրանք երկար տարիներ ապրում են միմյանց հետ:
Հոլանդը իր քարոզարշավի ժամանակ խոստացել էր նույնասեռական ամուսնությունների և որդեգրման հարցերը լուծել, սակայն բախվել է կաթոլիկ եկեղեցու դիմադրությանը:
Նոյեմբերի 19-ին Փարիզում և ֆրանսիական մեծ քաղաքներում, հազարավոր ֆրանսիացիներ կազմակերպեցին երթ՝ ընդդեմ Սոցիալիստների կողմից առաջադրած օրինագծի:
Նոյեմբերի 7-ին Հոլանդի կառավարությունը հավանություն է տվել օրինագծին, որի քննարկումը Ֆրանսիայի Ազգային ժողովում տեղի կունենա փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում:

Դիտվել է 940 անգամ:
Print Friendly

Leave a Reply