Հայրը իր աղջկա գոյության մասին իմացել է «Facebook» –ի միջոցով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 5, 2012 12:42

Թուրքական «Haberler»-ը մի հետաքրքիր պատմության մասին է գրել, թե ինչպես երկար տարիներ անց հայրը իր աղջկա գոյության մասին իմացել է սոցիալական կայքի միջոցով: Անթալիայի Ալանիա շրջանում 18 տարի առաջ 41-ամյա պաղեստինցի Հանելե Մինքինենը և Ալանիայի առևտրի և արտադրության պալատի անդամ հանդիացող Թայլան Գյունդեշլիօղլուն ծանոթանում են և նրանց միջև հարաբերություններ են սկսվում: Սակայն կինը Պաղեստին վերադառնալով իմանում է, որ հղի է: Նա երեխայի հորը նամակ է գրում, որը, սակայն, տեղ չի հասնում: Գյունդեշլիօղլուն էլ եղելությունից անտեղյակ այդ ընթացքում ամուսնանում է, սակայն երեխա չունենալու պատճառով կնոջից բաժանվում:
Դրանից 17 տարի անց անցած ամիս Գյունդեշլիօղլուն Հելսինկի է մեկնում անշարժ գույքի տոնավաճառին մասնակցելու: Վերջինիս աղջիկն էլ մոր հետ միասին պատահաբար նրան հեռուստացույցով են տեսնում: Աղջիկը, որոշում է հորը նամակ ուղարկել «Facebook» սոցիալական կայքում և պատմել իր գոյության մասին:
Ի վերջո հայր ու աղջիկ երկար տարիներ անց հանդիպում են: Գյունդեշլիօղլուն Ալանիայում իրեն պատկանող Բարսելոնա ռեստորանում հատուկ ընթրիք է կազմակերպում աղջկա հետ ծանոթանալու առիթով: Նա նշել է, որ աղջկա մեջ իրեն է տեսնում և շատ երջանիկ է, որ վերջապես երեխա ունի, որի մասին ճակատագրի բերումով այսքան տարի չի էլ իմացել:

Դիտվել է 694 անգամ:
Print Friendly

Leave a Reply