Սև ծովում փոթորիկ է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 5, 2012 12:40

Թուրքկանա «Solna» ընկերությանը պատկանող «Volgo Balt 199» բեռնատար նավը, եղանակայն պայմանների անսպասելի վատացման պատճառով Սև ծովում փոթորիկի մեջ է ընկել և «SOS» ազդանշան արձակել: Ի պատասխան դրան`նավին օգնության են մեկնել ծովագնացության վարչության ստամբուլյան ծառայության փրկարար նավերը:
Ածուխ տեղափոխող բեռնատար նավը, որը Ռուսաստանից Անթալիա էր մեկնում, իր անձնակազմում Ուկրաինայից 11 քաղաքացի ուներ և մեկ ռուսաստանցի: Ցավոք, հնարավոր է եղել փրկել նրանցից միայն երեքին: Ինչպես տեղեկացնում է «Anadolu» գործակալությունը`զոհվածներից մեկն էլ մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Աղետի վայրում աշխատում են փրկարարական ջոկատներ և ուղղաթիռ:
Միևնույն ժամանակ Քիլյոսի շրջանում վտանգի է ենթարկվել նաև «BBC Adriyatic» բեռնատար նավը, որին ևս օգնություն է հասցվել:

Դիտվել է 673 անգամ:
Print Friendly

Leave a Reply