Անկարայում առաջին ձյունն է տեղացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 5, 2012 12:38

Մինչ Հայաստանում բոլորը սպասում են առաջին ձյանը, հարևան Թուրքիայում ձմեռը արդեն իր լիիրավ դերում է: Երեկ երեկոյան Անկարայում անսպասելիորեն առատ ձյուն է տեղացել`շփոթության մեջ գցելով անակնկալի եկած վարորդներին: Արդյունքում փողոցներում մեծ խցանումներ են առաջացել, քաղաքի բարձրադիր շրջանները ամբողջությամբ ճերմակել են:

Ինչպես հաղորդում է թուրքական «Haberler»–ը`ձյուն տեղացել է նաև Թուրքիայի այլ շրջաններում, մասնավորապես ձմեռային տուրիզմի կենտրոններից մեկում`Քարթանկայայում, մոտ 25 սմ ձյան շերտ է առաջացել:

 

Դիտվել է 777 անգամ:
Print Friendly

Leave a Reply