Ռուսաստանում բուժակին կասկածում են 450 երեխաների պղծելու մեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 5, 2012 12:33

Մոսկվայում ձերբակալվել է  Շտապբուժօգնության կենտրոնի բուժակ, 29-ամյա Դմիտրի Ժիդկովը, որը համացանցի միջոցով ծանոթացել, ապա պղծել է 450 երեխայի:

Հետաքննության վարկածի համաձայն, տղամարդը սոցցանցերում ծանոթացել է փոքրահասակ աղջիկների հետ, համոզել նրանց հանվել  տեսախցիկի առջև, ապա տեսանյութն օգտագործել իր զոհերին շանտաժի ենթարկելու համար ու նման մեթոդով երեխաներին հարկադրել սեքսով զբաղվել իր հետ:

Դիտվել է 1280 անգամ:
Print Friendly

Leave a Reply