ՄԱԿ-ը կոչ է անում Իսրայելի թույլատրել անցկացնել միջուկային օբյեկտների ստուգումներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 5, 2012 12:33

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է Իսրայելին միջուկային ծրագրի քննության բանաձևը՝ 174 կողմ, 6 դեմ և 6 ձեռնպահ ձայներով: Դեմ քվեարկողներն էին Իսրաելը, ԱՄՆ-ը, Կանադան, Մարշալյան կղզիները, Միկրոնեզիան և Պալաուն:

  Անդամները կոչ են անում Իսրայելին անհապաղ միանալ միջուկային զենքը չտարածելու մասին պայմանագրին և թույլատրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը անցկացնի միջուկային օբյեկտների  ստուգումներ: Իսրայելը հրաժարվում է հաստատել կամ հերքել միջուկային զենքի առկայությունը, և չի միանում միջուկային զենքը չտարածելու մասին պայմանագրին միջուկային զենքեր ունեցող Հնդկաստանի, Պակիստանի և Հյուսիսային Կորեայի հետ միասին:
193 անդամներից բաղկացած գլխավոր ասամբլեայի բանաձևերը պարտադիր չեն, սակայն արտացոլում են համաշխարհային կարծիքը, և ունեն բարոյական և քաղաքական կշիռ:  Որոշումը ավելացնում է ճնշումը Իսրայելի  Արևմտյան ափում բնակավայրեր կառուցելու որոշման վրա, որը դիտվում է Պաղեստինի պետականության ճանաչման լուրջ խոչընդոտ:
Դիտվել է 887 անգամ:
Print Friendly

Leave a Reply