Պետբյուջեն հաստատվեց` չնայած ընդդիմության դեմ լինելուն

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 5, 2012 12:24

2013 թ. բյուջեի մասին օրենքի նախագիծը հաստատվեց պատգամավորների ձայների 71 կողմ,  37 դեմ հարաբերակցությամբ:

Մինչ քվեարկությունը` “Բարգավաճ Հայաստան” խմբակցության տեսակետը հայտնեց ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը` նշելով, որ չնայած իրենց խմբակցության որոշ պատգամավորներ արտերկրում գտնվելու պատճառով ներկա չեն քվեարկությանը, այնուամենայնիվ իրենց դիրքորոշումն այս հարցում միասնական է` ԲՀԿ խմբակցությունը դեմ է հասարակության կյանքում որևէ դրական տեղաշարժ չապահովող պետբյուջեի նախագծին:

ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը նույնպես հայտարարեց խմբակցության բացասական դիրքորոշման մասին. “Բացի այն, որ մենք դեմ ենք, ես երեկ բացատրեցի, որ բյուջեի եկամուտները քննարկված չեն: Ինձ թվում է` չի կարելի բյուջեն այս տեսքով քվեարկության դնել”:

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ կողմ է քվեարկելու:

Եվ այսպես, 2013 թ. պետբյուջեի մասին օրենքի նախագիծը հաստատվեց` չնայած որ դրան դեմ քվեարկեց խորհրդարանական չորս խմբակցություն, կողմ` միայն Հանրապետական և Օրինաց երկիր խմբակցությունները:

Դիտվել է 876 անգամ:
Print Friendly

Leave a Reply