Դալիի կտավը վաճառվել է 2 մլն եվրոյով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 5, 2012 11:05
Փարիզի “Արթկյուրիալ” աճուրդային տանը մասնավոր հավաքորդը Սալվադոր Դալիի կտավը գնել է 2 մլն եվրոյով: Դալին “ Կարի մեքենան սյուռեալիստական պեյզաժում” կտավը նկարել է կինոռեժիսոր Ֆրից Լանգի պատվերով, 1941-ին: 22×30 սմ չափսերով աշխատանքը ռեժիսորին անհրաժեշտ էր “Սիրո նավակ” ֆիլմի համար: Սյուժեն կոմս Լոթրեմոնի` “Գեղեցկությունը կարի մեքենայի ու անձրևանոցի պատահական հանդիպումն է անատոմիական սեղանին” արտահայտության ոգեշնչումից էր ստեղծվել, սակայն կինոստուդիայում տարաձայնությունների պատճառվ Լանգը հեռացվել էր նկարահանումներից: Հետևանքն այն եղավ, որ կտավը, այդպես էլ չծառայելով նպատակին, մասնավոր հավաքածուում տեղ գտավ:






Facebook
Tweet This
Email This Post
