ԱՄՆ-ում 30 հազար տուն դեռևս զուրկ է ջերմությունից ու լույսից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 5, 2012 10:46

Մեկ ամսից ավելի է, ինչ ԱՄՆ-ում 30 հազար տուն հոսանքազրկվել է  հոկտեմբերի 29-ին պատուհասած “Սենդի” փոթորկից հետո: CBS հեռուստաընկերության տվյալներով, տարերային աղետի  պատճառած վնասը կազմել է 30-50 մլրդ դոլար: Միայն Նյու- Յորքում ու արվարձաններում 6 հազար սեփական տուն և 800 բազմաբնակարան համալիրներ դեռևս չեն տաքացվում, չի նորոգվել կենտրոնացված ջեռուցման համակարգը: Տուժած շրջանների բազմաթիվ բնակիչներ բողոքում են, որ չեն կարողանում ապահովագրական ընկերություններից ստանալ  փոխհատուցումները:

Նյու- Յորքի հեռուստաընկերության տվյաների համաձայն, 6700 շենք նորոգման կարիք ունի: 2,1 ընտանիքներ էլ դեռևս ապրում են հյուրանոցներում, որոնց համար վճարում է  ԱՄՆ ԱԻ դաշնային գործակալությունները:

Դիտվել է 1166 անգամ:
Print Friendly

Leave a Reply