Հայաստանի ըմբիշները Բաքու չեն գնում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 18, 2010 20:38

Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցի Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայանալիք ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը: Ահա թե այդ մասին ինչ են հայտնել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի լրատվական ծառայությունից.«Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի  ռազմավարության հիմքում  ընկած է օլիմպիական վարկանիշային մրցաշարերին հավուր պատշաճի մասնակցությունը, որը հնարավորություն է տալիս առավելագույն թվով մարզիկներով ներկայանալ առաջիկա օլիմպիական խաղերին: Հաշվի առնելով  այն հանգամանքը, որ ապրիլի 13-18-ը  Բաքվում  կայանալիք Եվրոպայի  ըմբշամարտի առաջնությունը  վարկանիշային չէ, ՀԱՕԿ-ը որոշում է ընդունել չմասնակցել այդ ստուգատեսին: ՀՀ ըմբշամարտի ազգային հավաքականը փետրվարին Երևանում տեղի ունեցած աշխարհի գավաթի խաղարկությունում հաջող մասնակցությունից հետո նախապատրաստվում է այս տարի Մոսկվայում կայանալիք աշխարհի առաջնությանը, որը նաև վարկանիշային է: Հայաստանի  բռնցքամարտի պատանեկան հավաքականը  կմասնակցի ապրիլի 23-ից մայիսի 1-ը Բաքվում կայանալիք  աշխարհի պատանեկան առաջնությունը: Այն վարկանիշային է և  մասնակիցները իրավունք կստանան հանդես գալու օգոստոսին Սինգապուրում անցկացվելիք պատանեկան  առաջին օլիմպիական  խաղերին»:

Դիտվել է 1723 անգամ:
Print Friendly

Leave a Reply