Փրկեք ձեր սիրելի տղամարդուն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 5, 2012 7:35

Հոգատար կինն անպայման պետք է իր սիրելիին համոզի, որ նա մեկընդմիշտ հրաժարվի այն ըմպելիքից, որը 40%-ով ավելացնում է շագանակագեղձի քաղցկեղի  ագրեսիվ տեսակով հիվանդանալու հավանականությունը:

Նման ըմպելիք է զանկացած քաղցր  գազավորվածը, իսկ հիվանդանալու լուրջ նախապայման` ըմպելիքի օրական 330 մլ  չափաբաժինը: Հետազոտության հեղինակները շվեդացի գիտնականներն են:

Հետզոտությամբ պարզվել է  նաև,  որ այն սրտի նոպաների, մկանային տոնուսի նվազման, ոսկրերի փխրունության, շաքարային դիաբետի, ճարպակալման ու այլ առողջական խնդիրներ է առաջացնում:  Ռիսկի խմբում են առաջին հերթին միջին տարիքի տղամարդիկ, սակայն վերջին տարիներին շագանակագեղձի  քաղցկեղ են ախտորոշում նաև երիտասարդների մոտ:

Դիտվել է 1159 անգամ:
Print Friendly

Leave a Reply