Կոպեյսկի գաղութի կալանավորներին տանջել են Բորիս Մոիսեևի երգերով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 5, 2012 6:55

ՌԴ նախագահական խորհրդի մարդու իրավունքների գծով  ներկայացուցիչները   պատմել են  Չելյաբինսկի տխրահռչակ Կոպեյսկ քաղաքի գաղութ կատարած այցելության մասին: 11 օր առաջ մի քանի հարյուր կալանավոր այնտեղ խռովություն էր բարձրացրել, որն ավարտվել էր հատուկ նշանակության ջոկատայինների հետ ծեծկռտուքով: Իրավապահները ստուգել էին այն վարկածը, որի համաձայն, իբր ոստիկանների ձեռքի տակ են հայտնվել կալանավորների հարազատները:

Կալանավորները հավատացնում են, որ իրենց տանջել են Ramstein-ի ու Բորիս Մոիսեևի խլացնող երաժշտությամբ, արցունքաբեր գազով, ոստիկանական ազդանշանով ու այլ ծայրահեղ միջոցներով: Նախագահական խորհրդի ներկայացուցիչներն ընդամենը մեկ օրում 400 բողոք են լսել: Ընդ որում, իրավապահները   հավատացնում են, որ վճարունակ կալանավորներն ապրում են առողջարանային գոտում:

Նրանք  ապստամբության պատճառների գնահատման հարցում տարբեր կարծիքի են: Դատախազությունը պահանջել է զբաղեցրած պաշտոնից հեռացնել գաղութի պետին: Ներկայում  բոլոր փաստերը ճշտվում են:

Դիտվել է 1143 անգամ:
Print Friendly

Leave a Reply