Մուհամմեդ Մուրսիին հանել են իր պալատից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 5, 2012 6:35

Մուրսիի հակառակորդները, որոնք հավաքվել էին բողոքի  ցույցի` նախագահի  իրավասություններն ընդլայնելու դեմ, պետության ղեկավարին  քշել են իր պալատից: Բողոքի ցույցին, որը կազմակերպիչներն անվանել էին “վերջին նախազգուշացում”,  հավաքվել էր շուրջ 10 հազար մարդ. նրանք շրջապատել էին  Մուրսիի նստավայրը: Ցուցարարներին ցրելու նպատակով ոստիկանությունն արցունքաբեր գազ էր կիրառել, սակայն ցուցարարներին  այնուամենայնիվ հաջողվել էր ճեղքել արգելապատնեշն ու ցանկապատը, որից հետո նախագահը հեռացել է նստավայրից:

Բողոքավորների հետ ոստիկանների բախումներից 17 մարդ է տուժել:

Դիտվել է 1216 անգամ:
Print Friendly

Leave a Reply