Նոր պայմաններ Շենգենյան համաձայնագրի երկրների մուտքի վիզա ստանալու համար
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | March 18, 2010 19:35Եվրախորհրդարանի եւ Եվրոպական Խորհրդի Եվրոպական հանրության վիզաների նոր օրենսգրքի /Visa Code/ մասին 2009թ. հուլիսի 13-ին ընդունած թիվ /EG/810/2009/ որոշման ուժի մեջ մտնելուց հետո 2010թ. ապրիլի 5-ից սկսած Շենգենյան համաձայանգրի երկրների մուտքի վիզա ստանալու համար ՀՀ քաղաքացիները պետք է ապահովեն հետեւյալ անհրաժեշտ նախապայմանները.
– անձնագրի ընդհանուր գործածության ժամկետը չպետք է գերազանցի տաս տարին` տրման ամսաթվից (այսինքն, ընդհանուր ժամկետի երկարաձգումով անձնագրերը չեն ընդունվելու),
– դիմելու պահին անձնագիրը պետք է ունենա առնվազն երկու ազատ էջ` նախատեսված մուտքի վիզայի համար,
– անձնագիրը պետք է վավերական լինի ճամփորդության նախատեսված ավարտից հետո առնվազն երեք ամիս:
Նշված պահանջը վերաբերում է բոլոր օտարերկրացիներին:






Facebook
Tweet This
Email This Post
