PKK -ի շարքերում 8 տարեկան երեխա կա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 4, 2012 21:18

Թուրքական «Zaman»-ի թղթակիցներից Մեհմեդ Գյուլերը հաղորդում է, որ Չանաքքալեի մարտի տասնութի համալսարանի ռեկտոր, ահաբեկչության հարցերի մասնագետ, դոկտոր, պրոֆեսոր Սեդաթ Լաչիները իր հեղինակած «PKK–ն ինչպիսին է» գրքում գրել է, որ PKK-ն երեխաների կառույց է: Նոր հրատարակված գրքի հեղինակը նշում է, որ PKK–ի ահաբեկիչների 80 տոկոսից ավելին 18 տարեկանից փոքր երեխաներ են:
«PKK-ն ամեն ընտանիքից մի երեխա է առևանգում, ընտանիքին էլ, խմբավորման հետ կապելով, պետության թշնամին է դարձնում: Նույնիսկ 8 տարեկան երեխային են սար փախցրել»,-ընդգծում է հեղինակը: Այս կապակցությամբ Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Շահինը նշել է, որ PKK-ի ձեռքում 1000 երեխա կա:
Լաչիները գրքում նաև թվում է այն երկրներին, որոնք աջակցում են PKK-ին, ինչպես նաև նշում է, որ խմբավորումը քրդերին հեռացնում է կրոնից: Խոսք է գնում նաև Էրգենեկոն-PKK եղբայրության մասին:

Դիտվել է 893 անգամ:
Print Friendly

Leave a Reply