«Turkish Airlines» ավիաընկերությունը հայտնվել է իսրայելական ճնշման տակ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 4, 2012 21:02

Ըստ թուրքական «Zaman»-ի` թուրքական «Turkish Airlines» ավիաընկերությունը հաղորդել է, որ իսրայելական իշխանությունները զննում են անցկացրել ընկերության`Թել Ավիվում գտնվող գրասենյանկում: Արդյունքում գրասենյակի տնօրենը և երկու հաշվապահ հարցաքննության համար տարվել են հարկային ծառայություն:
Տեղի ունեցածի կապակցությամբ «Turkish Airlines» ավիաընկերության մամլո ծառայությունը հաղորդել է, որ հարկային ծառայության աշխատակիցները գրասենյակում ստուգել են հարկերի հետ կապված փաստաթղթերը, սակայն կասկածելի ոչ մի բան չի հայտնաբերվել և ընկերության աշխատակիցները ազատ են արձակվել:
Թե ինչ քաղաքական աստառ կարող է ունենալ վերոնշյալ դեպքը, դեռևս պարզ չէ, քանի որ թուրքական իշխանությունների կողմից առայժմ որևէ արձագանք չկա:

Դիտվել է 819 անգամ:
Print Friendly

Leave a Reply