Իրանը պնդում է, որ ամերիկյան անօդաչու ինքնաթիռ է խփել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | դեկտեմբերի 4, 2012 20:46Իրանի հեղափոխության պահապանները խփել են ամերիկյան անօդաչու ինքնաթիռ Իրանի օդային տարածքում, հաղորդում են երկրի լրատվամիջոցները: Fars լրատվական գործակալությունը հայտնել է, որ ինքնաթիռը տեղեկատվություն է հավաքել Պարսից ծոցի ջրերում և իրանական օդային տարածք ներխուժելուց հետո անմիջապես նկատվել ու հարված է ստացել Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ստորաբաժանման կողմից:
Այդուամենայնիվ, ԱՄՆ-ն պատասխանել է, որ բոլոր օդանավերը տեղում են և չի գրանցվել որևէ օդանավի կորուստ:
Դիտվել է 1176 անգամ:





Facebook
Tweet This