Բարաք Օբաման նախազգուշացրել է Սիրիային, որ քիմիական զենքի կիրառումը կհանգեցնի «հետևանքների»

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 4, 2012 20:00

Բարաք Օբաման նախազգուշացրել է Սիրիային, որ սեփական քաղաքացիների դեմ քիմիական զենքի կիրառումը կլինի «միանգամայն անընդունելի է» և կհանգեցնի «հետևանքների»: Սակայն նա չի պարզաբանել ինչ հետևանքների մասին է խոսքը:
Համաձայն հետախուզական աշխատանքների, երկրի ներսում հայտնաբերվել են զգայուն քիմիական զենքերի մասերի տեղափոխում, որն էլ մտավախության տեղիք է տվել:
CNN-ը հաղորդել էր, որ Սիրիական ուժերը սկսել են ձեռք բերել քիմիական նյութեր, որոնց խառնուրդը կարող է ստեղծել մահացու զարին գազ: Այն կարող են օգտագործել հակակառավարական ուժերին: Որպես աղբյուր ցանցը վկայակոչում է ԱՄՆ-ի անանուն պաշտոնյայի:
Դամասկոսը հերքել է այն լուրերը, որ Սիրիան կօգտագործի քիմիական զենք:
«Սիրիան բազմիցս ընդգծել է, որ ոչ մի դեպքում չի օգտագործի սեփական ժողովրդի դեմ այդ տեսակի զենքեր », -ասել է Սիրիայի ԱԳ նախարարը:

Դիտվել է 1263 անգամ:
Print Friendly

Leave a Reply