Իսրայելը Արևմտյան ափում կշարունակի կառուցել 3,000 հրեական բնակավայրեր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 4, 2012 19:53
Իսրայելը չի ցուցաբերում Արևմտյան ափում 3,000 հրեական բնակավայրեր կառուցելու մտադրությունը փոխելու ոչ մի նշան:  Երկուշաբթի Իսրայելը հայտարարել է 1,600 բնակավայրեր կառուցելու հավանականության մասին:
՛՛Արդյոք մեր մայրաքաղաք Երուսաղեմում տներ կառուցելը առավել վտանգ է ներկայացնում խաղաղության գործընթացին, քան Պաղեստինի մերժումը մասնակցել խաղաղությանն ուղղված բանակցություններին և ճանաչել Իսրայելը՛՛,- այս մասին Թվիթերում գրել է Իսրայելի վարչապետ Բենջամին Նատանյահուի խոսնակ Օֆիր Գենդելմանը:
E-1 շրջանում բնակավայրերի կառուցումը Իսրայելը նախագծել էր դեռևս 1990-ականներին, սակայն չեն իրականացվել ԱՄՆ-ի կողմից ճնշման պատճառով:
Դիտվել է 1032 անգամ:
Print Friendly

Leave a Reply