Ա-330-ում գտնվողների ընդամենը 50 դի է հայտնաբերվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 18, 2009 13:21

Ա-330-ում գտնվողների ընդամենը 50 դի է հայտնաբերվելԱվիավթարների հետաքննման ֆրանսիական բյուրոյի ղեկավար Պոլ-Լուի Արսլանյանը հայտնել է, որ «Էյր Ֆրանս» ավիաընկերության` հունիսի 1-ին Ատլանտյան օվկիանոսի վրա անհետացած ինքնաթիռում գտնվողների 50 դի է հայտնաբերվել: Բացի այդ, ըստ Արսլանյանի, որոնողական թիմին օդանավի ավելի քան 400 բեկոր է հաջողվել գտնել: Մինչ այժմ, սակայն, գտնված չեն ինքնաթիռի «սև արկղերը», որոնք, ըստ ենթադրությունների,շատ խորն են ընկել:

AP գործակալություն

Լուսանկարը` AFP

Դիտվել է 854 անգամ:
Print Friendly

Leave a Reply