Բողոքի ցույց Եգիպտոսում՝ ընդդեմ նախագահ Մորսիի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 4, 2012 19:44

Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մորսիի ընդդիմադիրները այսօր նախագահական նստավայրի դիմաց կազմակերպեցին բողոքի ցույց: Նախատեսված էր ժամը 16:00-ին մեկնարկել իրենց երթը Կահիրեի մի քանի մզկիթներից մինչև նախագահական նստավայր:
Այդ կապակցությամբ մայրաքաղաքում խստացվել էր անվտանգության միջոցները:
Նոյեմբերի 22-ին ստորագրած հրամանագրով, Մորսիին թույլատրվում էր ընդլայնել իր լիազորությունները և լիբերալների, քրիստոնյաների և ձախ կուսակցականների կողմից դատապարտված սահմանադրության նոր նախագիծը ընդունելու համար անցկացնել հանրաքվե:
Անկախ և ընդդիմադիր թերթերը հրաժարվել են երեքշաբթի օրը հրատարակվել, բողոք հղելով սահմանադրությամբ սահմանափակված մամուլի ազատությանը:
Մորսին պնդում է, որ միջոցառումները նպատակն է ապահովել հանդարտ անցումային շրջան, սակայն իր ընդդիմադիրները պնդում են, որ նա շարունակում է Մուբարաքի վարած քաղաքականությունը :

Դիտվել է 1325 անգամ:
Print Friendly

Leave a Reply