Օրիգինալ Batmobile-ը աճուրդի է հանվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 4, 2012 17:30

Բեթմենի մեքենան վաճառվում է. հենց այն ինչ պետք է Սև Ասպետներին հասնելու համար:
1960-ականների հեռուստասերիալի օրիգինալ Batmobile-ը աճուրդի կհանվի հունվարի 19-ին Արիզոնա նահանգի Սքոտտսդեյլ քաղաքի Բարրետ Ջեքսոնի աճուրդի սրահում:
19 ոտնաչափ երկարություն ունեցող, պղպջականման տանիքով մեքենան օգտագործվել է հեռուստաշոույում, որտեղ նկարահանվում էր Ադամ Ուեսթը թիկնոցավոր խաչակրի դերում:
Մեքենայի տերը՝ հայտնի մեքենաների ձևափոխող Ջորջ Բերիսը Լոս Անջելեսից, 1955 թվականի Lincoln Futura կոնցեպտը ձևափոխել է հանցագործության դեմ պայքարող կոկիկ մեքենայի:
Բեթմենի նման Batmobile-ը ևս ունի իր գաղտնիքները: Աճուրդի սրահը չի ցանկանում նշել, թե որքան է ակընկալում ստանալ մեքենայի վաճառքից:

Դիտվել է 1217 անգամ:
Print Friendly

Leave a Reply