Էդուարդ Շարմազանովը քիչ հավանական է համարում, որ ընդդիմադիր եւ այլընտրանքային ուժերը կարողանան համաձայնության գալ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 4, 2012 17:08

Շարմազանովը անհավանական է համարում ընդդիմադիր դաշտի միավորումը

Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը քիչ հավանական է համարում, որ ընդդիմադիր եւ այլընտրանքային ուժերը կարողանան համաձայնության գալ նախագահի միասնական թեկնածուի հարցում:

Նրա փաստարկմամբ` այդ մասին են վկայում այն հակասությունները, որոնք կան ոչ միայն միմյանց հետ բանակցող ուժերի, այլեւ առանձին ուժերի ներսում գոյություն ունեցող լուրջ տարաձայնությունները:

«Իհարկե, մենք ցանկանում ենք, որ մեր երկրում լինի մրցակցություն, բայց այսօր փաստը հետեւյալն է. ես շատ մշուշոտ եմ համարում, որ ձախերը, կենտրոնամետները, այլընտրանքը, աջերը, լիբերալներն ու սոցիալիստները կարողանան ինչ-որ մի բանի շուրջ միասնական ճակատ ստեղծել, որովհետեւ թե’ արտահերթի հետ կապված նրանց տարբեր դիրքորոշումները, թե’ Մարտի 1-ի հանձնաժողովի կապակցությամբ փոխադարձ հրաձգությունը, թե’ իրենց իսկ ֆրակցիայում տարբեր քվեարկությունները, թե’ ռազմավարական տարբեր հարցերի շուրջ տարբեր կարծիքներ արտահայտելը, թե’ ապագա նախագահական ընտրությունների թեկնածուի հետ կապված ոչ-միասնական կարծիքի ձեւավորումը, թե’ այդ քաղաքական թիմերում անձնական կարծիքների առատությունը խոսում է մի բանի մասին, որ դեկտեմբերի 4-ի դրությամբ ո’չ միասնական ծրագրի, ո’չ միասնական թեկնածուի շանս առայժմ չունեն», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Շարմազանովը:

Դիտվել է 797 անգամ:
Print Friendly

Leave a Reply