Փաստաբան. Շակիրան այլ ընտրություն չի թողնում քան 100 միլիոն դոլարի հայցադիմումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 4, 2012 17:02

Շակիրայի նախկին ընկերոջ՝ Անտոնիո դե դա Րուայի փաստաբանը նշել է, որ փոփ աստղը իր պաշտպանյալին այլ ելք չի թողնում, քան հայց ներկայացնել Նյու Յորքի դատարան Շակիրայից պահանջելով 100 միլիոն դոլար փոխհատուցում նրա գործերը վարելու համար:
Ուիլիամ Թ. Րեյդ IV-ը ավելացրել է, որ դե լա Րուան ցանկացել է Շակիրայի հետ խոսել նրա պարտքի մասին, սակայն երգչուհին հրաժարվել է: Րեյդը նաև նշել է, որ իր պաշտպանյալը «իրոք չէր ցանկանում այդպիսի բան անել»:
Դե լա Րուան Արգենտինայի նախկին նախագահ Ֆերնանդո դե լա Րուայի որդին է: Մեկ տասնամյակից ավելի է ինչ Շակիրան և դե լա Րուան միասին էին, սակայն անցյալ տարի նրանք բաժանվեցին: Դե լա Րուան հայտը դատարան է ներկայացրել նոյեմբերի 20-ին:
42 West հասարակության հետ կապերի բաժնի Շակիրայի ներկայացուցիչները և Fox Horan & Camerini LPP իրավաբանական ընկերության նրա փաստաբանները դեռևս չեն արձագանքել այս փաստի կապակցությամբ:

Դիտվել է 1139 անգամ:
Print Friendly

Leave a Reply