Հրանտ Բագրատյանը՝ Վաչե Գաբրիելյանին. «Որտե՞ղ են հանրապետության փողերը»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 4, 2012 16:28

Խորհրդարանում 2013 թ. պետյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանին չբավարարեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի ելույթը` նախագծի վերջնական տեսքի վերաբերյալ: Նա հատկապես անորոշ համարեց պահուստային ֆոնդերի վերաբերյալ տեղեկությունները և մեջբերելով հայտնի ֆիլմը, հարցրեց. “Որտե՞ղ են հանրապետության փողերը”:

Նախարարը հայտնեց, որ արտաքին պահուստների վերաբերյալ հաշվետվություն տալիս է Կենտրոնական բանկը, և ներկայացված տեղեկատվությունից ավելին ցուցադրելը վտանգավոր է և պարունակում է բանկային գաղտնիքներ:

Բագրատյանը նաև հետաքրքրվեց, թե Վաչե Գաբրիելյանի կողմից ներկայացված ՀՆԱ ցուցանիշում՝ 4 տրիլիոն 567 մլրդ դրամում, ստվերը նու՞յնպես ներառված է: Նախարարը դրական պատասխան տվեց:

Ներկայացնելով պետյուջեի վերջնական նախագիծը` նա ներկայացրեց իր դիտողությունները: Բագրատյանի խոսքով` ՀԱԿ-ը ներկայացրել էր 40 առաջարկ, որոնց, ըստ Բագրատյանի, կառավարությունը շատ “անուշ” պատասխաններ էր տվել` նշելով, որ դրանք համահունչ են իրենց քաղաքականությանը: Այնուամենայինվ այդ առաջարկներից և ոչ մեկը չի ընդունվել:

Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ իրենք չեն կարող կողմ քվեարկել պետբյուջեի նախագծին: Դեմ քվեարկելու վերաբերյալ հայտարարել էր նար ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: “Ժառանգությունը” նույնպես դեմ է քվեարկելու նախագծին:

Դիտվել է 1017 անգամ:
Print Friendly

Leave a Reply