Կառավարությունը վճարում է ՀԴՄ կտրոնների պարտքը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | March 18, 2010 17:01

Այսօրվա նիստում գործադիրը որոշել է ոռոգում-ջրառ իրականացնող կազմակերպությունների 2010թ. առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացնել 583 700,0 հազար դրամ։

Գործադիրը հաստատել է որդեգրման կարգը, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց եւ ՀՀ սահմաններից դուրս բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից որդեգրած ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխայի հաշվառման կարգը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության մասին օտար լեզուներով գրականության հրատարակմանը նախապատվություն տալու` ՀՀ սփյուռքի նախարարի առաջարկությանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ առաջիկայում համալիր միջոցառումների ծրագիր է հաստատվելու ցեղասպանության 100-ամյակի առթիվ, եւ արծարծված հարցը կլուծվի այդ ծրագրի շրջանակում։
Կառավարությունը վիճակահանությունների արդյունքում չշահած` ՀԴՄ կտրոնների խմբաքանակների համար 2009թ. վճարված բոնուսների եւ պարգևավճարների գումարների գծով բանկերի նկատմամբ առաջացած պարտքը մարելու նպատակով ՀՀ  ՊԵԿ-ին հատկացրել է 270,020. հազար դրամ։

Գործադիրը փոփոխություն է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որով հնարավոր է դարձել խլությամբ տառապող անձանց տրամադրել վարորդական իրավունքի վկայական:

Կառավարությունն ընդհանուր առմամբ ընդունելի է համարել ԱԺ մի խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը, ըստ որի առաջակվում է լրացում եւ փոփոխություն կատարել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում, սակայն արտահայտել է նաեւ որոշ նկատառումներ, որոնք ընդունելու դեպքում ընդունելի կհամարի նախագիծը։

ՀՀ կառավարությունը որոշել է սահմանել թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների շրջանառության կանոնները, հաստատել ՀՀ տարածքում (մաքսատնից մինչեւ պահեստ) թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների տեղափոխման ձեւաթուղթը, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության հետ կապված գործունեության լիցենզավորված անձանց կողմից ՀՀ առողջապահության նախարարություն եւ ՀՀ ԿԱ ոստիկանություն ներկայացվող հաշվետվության ձևը։

Դիտվել է 2041 անգամ:
Print Friendly

Leave a Reply