ՀՀ ՊՆ տեսչական խումբը Թուրքիայի տարածքում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 4, 2012 15:36

Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին (ԵՍԶՈւ) պայմանագրի շրջանակներում ս.թ. նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 3-ը ՀՀ ՊՆ տեսչական խումբը «Հայտարարված վայրի» տեսչություն է իրականացրել Թուրքիայի Հանրապետության տարածքում:
Տեսչության են ենթարկվել Թուրքիայի Հանրապետության ԶՈՒ 3-րդ դաշտային բանակի 9-րդ ԲԿ-ի 14-րդ մեխանիզացված հետևակային բրիգադը (Կարս) և 1-ին մոտոհրաձգային բրիգադի 5-րդ սահմանապահ գունդը (Իգդիր):
ԵՍԶՈւ պայմանագրի դրույթների շրջանակներում տեսչական խումբը ճեպազրույց է անցկացրել վերոնշյալ ստորաբաժանումների հրամանատարների հետ մարտական խնդիրների, վարժանքների և ընդհանուր հարցերի շուրջ: Տեսչության ընթացքում ճշգրտվել են զորամասերի հայտարարված աշխարհագրական կոորդինատներն ու սխեմաները, ստուգվել են պայմանագրով սահմանափակվող տեխնիկայի և սպառազինության (մարտական տանկեր, մարտական զրահապատ մեքենաներ, հրետանի) քանակը և դրանց առկայությունը հսկողության օբյեկտներում, դիտարկվել են զորամասերի սահմանագոտիները և ընդհանուր տարածքները:
Տեսչության ընթացքում ԹՀ կողմից պայմանագրի դրույթների խախտումներ չեն արձանագրվել:

Դիտվել է 915 անգամ:
Print Friendly

Leave a Reply