Սինգապուրում բացվել է աշխարհի ամենամեծ ակվարիումը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 4, 2012 15:29

Եթե սիրում ենք առընչվել ծովային կենդանիների հետ, ապա ժամանակն է այցելել Սինգապուր:
Նոյեմբերի վերջին Սիգապուրում Սենսոտա կղզու վրա բացվել է աշխարհի ամենամեծ ակվարիումը:
Այն անվանվել է S.E.A Ակվարիում, որի տարողունակությունը 45 միլիոն լիտր է: Ակվարիումում բնակվում են 800 տեսակի 100.000 ծովային կենդանիներ: Ակվարիումի այցելուները կմասնակցեն անդրծովյան ճանապարհորդության, որը սկսվում է հարավարևելյան Ասիայից և անցնելով Արաբական ծոցով հասնում է բաց օվկիանոս:
Բաց օվկիանոսի բնական միջավայրը հնարավոր է տեսնել աշխարհի ամենամեծ ապակե ցուցանակի միջոցով, որը ունի 36 մետր լայնություն և 8.3 մետր բարձրություն:
Ակվարիումի մուտքը մեծահասակների համար կազմում է 24 դոլար:
Ակվարիումի գլխավոր հսկիչ Գրանտ Ուիլիսը նշել է, որ S.E.A Aquarium-ը ոչ միայն հնարավորություն է տալիս տեսնել ծովային բնական միջավայրը, այլ նաև կազմակերպում է ուսուցողական տարբեր ծրագրեր, որոնց կարող են մասնակցել այցելուները: Նա նաև ավելացրել է, որ փոքրերի համար կա հատուկ կոնտակտային ապակուց պատրաստված ակվարիում, որը նարնց հնարավորություն կտա խոշոր պլանով տեսնելու ծովային բնակիչներին:
2005-ին Ատլանտայում բացված Georgia ակվարիումը, որը, ըստ պաշտոնական կայքի տվյալների, համարվում էր աշխարհի ամենամեծ ակվարիումը ավելի քան 30, 78 միլիոն լիտր ջրատարողունակությամբ: Այն կառուցվել էր Բերնի Մարկուսի՝ Տուն Դեպոի համահիմնադիրներից մեկի, Ատլանտային նվիրաբերած 250 միլիոն դոլարով:
Սինգապուրի ակվարիումի բացման օրը բացվեց նաև Adventure Cove անվամբ ջրաշխարհը վեց ջրային սողարաններով և ալիքներով լողավազանով: Այստեղ ևս այցելուները հնարավորություն ունեն շփվելու ծովային բնակիչների հետ: Այստեղ այցելուներին առաջարկվում է ստորջրյա լող ձկների հետ: Հաջորդ տարի այցուները հնարավորություն կունենան լողալու նաև դելֆինների և շնաձկերի հետ:

Դիտվել է 1295 անգամ:
Print Friendly

Leave a Reply