Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալել է համայն Ռուսիո պատրիարքին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 18, 2010 17:28

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Նորին սրբություն Կիրիլ Առաջինին եւ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ  Ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսին:

Ողջունելով ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի այցը Հայաստան` Նախագահ Սարգսյանն ասել է. «Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է,  վստահելի գործընկերը, և մեր հարաբերությունները զարգանում են համապատասխանաբար. շարունակվում է բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունը, կանոնավոր քննարկում ենք հարցեր, որոնք վերաբերում են ոչ միայն երկկողմ հարաբերություններին, այլեւ տարածաշրջանային խնդիրներին»:

Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը բարձր է գնահատել հայ ժողովրդի եւ եկեղեցու առանձնահատուկ դերը քրիստոնեական արժեքների տարածման գործում: Նա ողջունել է հայ առաքելական եկեղեցու ներկայությունը Ռուսաստանում, նաեւ նշել, որ ՌԴ-ում ապրում են բազմաթիվ հայեր, ովքեր մեծապես ներգրավված են հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտներում:

Դիտվել է 1873 անգամ:
Print Friendly

Leave a Reply