Տարոն Սողոմոնյանը պարտվեց կուբացի բռնցքամարտիկին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 4, 2012 15:37

Երևանի մարզահամերգային համալիրում շարունակվող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից ևս մեկը դարձավ հանդիսական: 56 կգ քաշային Տարոն Սողոմոնյանը, որից սպասելիքները մեծ էին, պարտվեց կուբացի Ալեքսիս Վիլալոնին: Փաստորեն, մեր մարզիկը չկարողացավ իր գլխից բարձր ցատկել: Նրա մրցակիցը` Վիլալոնը, հանդիպման հենց սկզբից տիրեց նախաձեռնությանը, դիպուկ հարվածներով առաջին ռաոունդն իր օգտին գրանցեց`  6:3 հաշվով: Երկրորդ ռաունդում անցավ հավասար պայքարում` 4:4: Իսկ վերջին ռաունդում կրկին հաղթեց կուբացին` 7:5 հաշվով: Վիլալոնն առավելության հասավ ընդհանուր 17:12 հաշվով, իսկ Սողոմոնյանը դադարեցրեց պայքարը:

Երեկոյան 81 կգ քաշային Նիկոլ Հարությունովն ուժերը կչափի անգլիացի Ստիդ Վուդոլի, իսկ +91 կգ քաշային Նարեկ Մելքոնյանը խորվաթ Յոսիպ Գրանիչի հետ:

Դիտվել է 777 անգամ:
Print Friendly

Leave a Reply